Մոքսիֆլոքսացինը ֆտորխինոլոնային հակաբիոտիկ է: Մոքսիֆլոքսացինը համարվում է լայն սպեկտրի բակտերիցիդ և հակաբակտերիալ ազդեցության հակաբիոտիկ:
Այն իր ազդեցությունը դրսևորում է՝ ընկճելով տոպոիզոմերազա II (ԴՆԹ-գիրազա) и տոպոիզոմերազա IV ֆերմենտները, որոնք անհրաժեշտ են բակտերիալ ԴՆԹ-ի ռեպլիկացիայի, տրանսկրիպցիայի, ռեպարացիայի և ռեկոմբինացիայի համար: Խախտում է բակտերիայի ԴՆԹ-ի սինթեզը և թողնում բակտերիցիդ ազդեցություն:
Ցուցումներ՝
Մոքսիֆլոքսացինը նշանակվում է գրամ-դրական և գրամ-բացասակայն բակտերիաներով հարուցված բազմաթիվ բակտերիալ վարակներ բուժելու համար:
Հակացուցումներ՝
Մոքսիֆլոքսացինի և օժանդակող նյութերից որևէ մեկի հանդեպ հանդեպ գերզգայունություն։
- Խինոլոնների պարբերական ընդունման ժամանակ կարող են ի հայտ գալ լրջագույն, երբեմն մահվան ելքով, գերզգայունության (անաֆիլակտիկ) ռեակցիաներ։ Ալերգիկ ռեակցիաների ի հայտ գալու դեպքում Մոքսիֆլոքսանի ընդունումն անմիջապես պետք դադարեցնել, դիմել բժշկի։
- Մոքսիֆլոքսացինի երկարատև օգտագործումը կարող է հանգեցնել, որոշ միկրոօրգանիզմների, այդ թվում նաև սնկերի գերաճի։ Այս պրեպարատը խորհուրդ չի տրվում օգտագործել նորածինների շաղկապենաբորբերի բուժման ժամանակ։
- Մոքսիֆլոքսացին պետք չէ կիրառել գոնոկոկային ինֆեկցիաների կանխարգելման, այդ թվում ֆտորխինոլոնների հանդեպ կայունություն ունեցող Neisseria gonorheae-ի հարցուցած նորածնային ակնաբորբերի ժամանակ։
- Մոքսիֆլոքսացին պետք չէ կիրառել 2 տարեկանից ցածր երեխաների մոտ Chlamydia trachomatis-ի կողմից հարուցած շաղկապենաբորբերի ժամանակ՝ պրեպարատի արդյունավետության և անվտանգության վերաբերյալ ապացույցների բացակայության պատճառով։
Արտադրող՝
ՖարմաՏեք ՓԲԸ
Երկիր՝
Հայաստանի Հանրապետություն