LINEX Baby -ն պարունակում է 36 միլիարդ կենդանի լիոֆիլացված բակտերիաներ Bifidobacterium animalis subsp. Lactis DSM15954:
Բիֆիդոբակտերիաները կազմում են աղիքային տրակտի մի մասը և կոչվում են աղիքային միկրոֆլորա: Կրծքի կաթով կերակրվող նորածինների մոտ աղիքային միկրոֆլորան հիմնականում կազմված է նույն բիֆիդոբակտերիաներից:
Օգտագործման եղանակը՝
Կյանքի 1-ին օրվանից սկսած մինչև 2 տարեկան `օրական 1 անգամ; 2-12 տարեկան հասակում `օրական 1-2 անգամ:
Փաթեթի պարունակությունը խառնել մանկական սննդի կամ հեղուկի հետ (կաթ, հյութ, ջուր):