Դիկլակ Գել 5%

Արտաքին կիրառման ոչ ստերոիդ հակաբորբոքային դեղամիջոց է

Ցուցումներ.

  • գոտկացավ, ռադիկուլիտ, իշիազ, նևրալգիա,
  • ջլերի, կապանների, մկանների կամ հոդերի գերձգում, սալջարդ, պրկում,
  • փափուկ հյուսվածքների տեղային բորբոքում` բուրսիտ, ջլաբորբ (տենդինիտ), կապանաբորբ (լիգամենտիտ),
  • օստեոարթրոզ, օստեոխոնդրոզ, ռևմատոիդ հոդաբորբ, փսորիատիկ հոդաբորբ, հոդատապ (պոդագրա):

Առավելություններ

  • Պարունակում է դիկլոֆենակի ավելի մեծ քանակ` 5%:
  • Լիովին ներծծվում է մաշկի մեջ:
  • Չունի տհաճ հոտ, չի աղտոտում հագուստը:
  • Զուրկ է համակարգային ազդեցությունից:

Կիրառման եղանակ. Միայն արտաքին կիրառման համար: Մեծահասակների համար` քսել անվնաս մաշկի ցավոտ կամ բորբոքված տեղամասին օրական 3-4 անգամ: Քսվող դոնդողի քանակը կազմում է 2-4գ (5-10սմ): Քսելուց հետո ձեռքերը լվալ, բացի այն դեպքերից, երբ հենց ձեռքերն են բուժման թիրախը: Փափուկ հյուսվածքների վնասվածքների կամ արտահոդային ռևմատիզմի ժամանակ բուժման տևողությունը կազմում է մինչև 14 օր, իսկ հոդաբորբերի ժամանակ` մինչև 28 օր:

Պարկուճը բացելուց հետո կարելի է կիրառել 12 ամիս

Category: