Գործողության սկզբունքը․ ռևիվեքսիլի գործողության մեխանիզմը կապված է մազերի ֆոլիկուլային մատրիքսի տարածքի վրա ազդելու, մատրիքսի բջիջների բազմանալու և տարբերակումը խթանելու հետ: Ռևիվեքսիլի-ը խթանում է ԴՆԹ-ի և սպիտակուցի սինթեզը, կարգավորում է ֆիզիոլոգիական պրոցեսները մազերի ֆոլիկուլներում, ավելացնում է արյան հոսքը մազի պտկիկում և ֆոլիկուլների անոթային հյուսվածքներում, երկարացնում է աճի փուլը և կրճատում մազաթափության փուլը։ Մազաթափության հետագա փուլերում վերացնում է ֆիբրոզը մազերի ֆոլիկուլների շրջանում։
Բաղադրությունը պարունակում է նոր նյութ (պիրոլիդինիլ-դիամինոպիրիմիդին օքսիդ), որն ունի մազերի աճը խթանելու և մազաթափությունը կանխելու հատկություն: Այս միջոցը մի նյութի երկար գիտական որոնումների արդյունք է, նյութի՝ որն ունի բարենպաստ ազդեցություն մազարմատների վրա՝ անկախ խնդիրը առաջացնող գործոնից։
Ազդելով մազի սոխուկներին, միջոցը հաստացնում է մազերը և խթանում աճը, սաստկացնում է մատրիցային բջիջների բազմացումը և տարբերակումը:
Բաղադրությունը նաև պարունակում է խնկունի (ռոզմարին) եթերայուղ, գաուլթերիա, A և E վիտամիններ, որոնք սիներգիկ ազդեցություն ունեն մազերի աճի վրա և պահպանում են մազերը առողջ։
Օգտագործումը․ ամեն օգտագործելուց առաջ լոսյոնով սրվակը անհրաժեշտ է լավ թափահարել։ Մեկ տուփը պարունակում է 10 միլլիլիտրանոց 3 սրվակ, ինչը բավարար է մեկ մարդուն մեկ ամիս օգտագործելու համար։
Կախված անհատական առանձնահատկություններից, բուժման կուրսը տևում է մեկից – երեք ամիս։
Ամեն սրվակը ունի հատուկ բաժնաչափիչ կաթոցիչ, որի միջոցով անհրաժեշտ է միջոցը կաթացնել գլխի մազածածկույթին։ Միջոցի կիռարման լավագույն ժամանակը՝ գիշերը, քնելուց առաջ։ Չի պահանջում լվանալ։ Մեկ օգտագործման համար բավարար է 1 մլ։ Կաթացնելուց հետո միջոցը անհրաժեշտ է մերսող նուրբ շարժումներով տարածել գլխի մազոտ հատվածներին։
Միջոցը միայն արտաքին կիրառման համար է։
Խորհուրդ է տրվում օգտագործել տարին երկու անգամ՝ գարնանը և աշնանը։
Խորհուրդ ենք տալիս լոսյոնն օգտագործել այս շարքի շամպունի և բալզամի հետ, քանի որ համակցված թերապիան նպատակային պրոֆիլակտիկայի մի մասն է:
Reviews
There are no reviews yet.