REVIVEXIL – Շամպուն

Թողարկման ձևը՝ 200 մլ

Գործողության սկզբունքը ռևիվեքսիլ  տոնուսը բարձրացնող շամպունը կատարյալ է բարակ, թույլ, թափվող մազերի համար: Շամպունի գործողությունը հիմնված է դրանում ընդգրկված բուսական էքստրակտների և ակտիվ նյութի սիներգիկ փոխազդեցության վրա, որն ամրացնում է մազերի արմատները, կանխում մազի ֆոլիկուլի շուրջ կոլագենի զարգացումը և կանխում մազաթափությունը: Արդյունավետությունը ապացուցված է մաշկաբանների կողմից։

Պարունակում է մեղմ սուրֆակտանտներ, որոնք հիմնված են արևադարձային բույսերի բուսական համալիրների վրա:

Cimicifuga racemosa – (ցիմիցիֆուգա ողկուզավոր) –ի մաքրված էքստրակտը հարուստ է ֆիտոհորմոններով, որոնք կարգավորում են էստրոգենի մակարդակը, կանխում մազաթափությունը և նպաստում մազերի վերականգնմանը:

Humulus lupulus –ի էքստրակտը հարուստ է տերպեններով և հումուլենով։  Այն 5ալֆա ռեդուկտազի բնական արգելակիչ է (իննգիբիտոր), կանխում է դիհիդրոտեստոստերոնի առաջացումը՝ հորմոն, որը նպաստում է մազաթափությանը: Ակտիվացնում է կերատինոցիտների բազմացումը, ունի հակաօքսիդանտ ազդեցություն, արգելակում է ազատ ռադիկալների առաջացումը։

Կիտրոնի կեղևի էքստրակտը ունի տոնուսը բարձրացնող և հակասեպտիկ ազդեցություն: Կարգավորում է pH հավասարակշռությունը։ Խթանում է չորացած, կոպտացած մաշկի վերականգնումը։

Serenoa Repens extract՝  գաճաճ արմավենու էքստրակտ։ Այս Հյուսիսային Ամերիկայի բույսը պարունակում է յուղոտ թթուներ և ստերոլներ։ Արգելափակում է դիհիդրոտեստոստերոնի ձևավորումը, ինչը նպաստում է մազերի աճի վերականգնմանը անդրոգենիկ ճաղատացման ժամանակ: Գաճաճ արմավենու էքստրակտի արդյունավետությունն ապացուցվել է մի քանի գիտական ​​հետազոտություններով:

Եղեսպակի էքստրակտը հաճախ օգտագործվում է որպես մաշկի լոսյոն: Խնկունի հետ համակցված այն խթանում է մազերի աճը։ Թերապևտիկ ազդեցությունը կապված է դաբաղանյութերի, սապոնինների, բորնեոլի և կամֆարայի առկայության հետ։

Trigonella foenum-graecum seed extract-ը՝ չամանի էքստրակտը նվազեցնում է մազաթափությունը, նպաստում է մազերի աճի համար անհրաժեշտ վիտամինների և հանքանյութերի կլանմանը: Այն վիտամին E-ի հոյակապ աղբյուր է։

Punica granatum extract՝ նռան էքստրակտը հարուստ է պոլիֆենոլներով և հակաօքսիդանտներով, հանդիսանում է  վիտամին C-ի և երկաթի բնական աղբյուր: Այն ունի հակավիրուսային, հակասնկային և հակաբակտերիալ ազդեցություն։

Հիդրոլիզացված մետաքսը և ցորենի սպիտակուցի էքստրակտը մազերին հաղորդում են փայլ, փարթամություն, ծավալ, նպաստում են վնասված մազերի վերականգնմանը։

Rosemary oil – խնկունի (ռոզմարին) յուղը մազաթափութան և ճաղատության բուժման ամենաակտիվ բուսական կոմպլեքսն է։

Օգտագործում․ Հարմար է հաճախակի օգտագործման համար։ գլխի մաշկին և մազերին քսեք քիչ քանակության շամպուն։  2  րոպե մերսեք  գլխի մաշկը, որից հետո լավ լվալով հեռացրեք շամպունը։ Բուժման նպատակով շամպունը օգտագործվում է 4 – 6 շաբաթ։ Հետագայում հնարավոր է պրոֆիլակտիկ բուժման նպատակով  օգտագործել շաբաթական 1 – 2 անգամ։

Խորհուրդ ենք տալիս շամպունն օգտագործել այս շարքի լոսյոնի և բալզամի հետ, քանի որ համակցված թերապիան նպատակային պրոֆիլակտիկայի մի մասն է:

Category:
Reviews (0)

Reviews

There are no reviews yet.

Be the first to review “REVIVEXIL – Շամպուն”

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով